Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ լինելով՝ Հրանտ Այվազյանը ղեկավարում էր բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի. Լոռու մարզպետի ցավակցական խոսքը 

Փետրվար 07,2024 15:18 Share

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Հրանտ Այվազյանի մահվան կապակցությամբ

Ափսոսանքով տեղեկացանք հասարակական, քաղաքական գործիչ, բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ, մեր համաքաղաքացի Հրանտ Այվազյանի անժամանակ, ողբերգական մահվան մասին:

Նա ավելի քան երկու տասնամյակ ակտիվորեն ներգրավված էր հասարակական տարբեր նախաձեռնություններում: Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ լինելով՝ նաև ղեկավարում էր բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի: Որպես Վանաձորի ավագանու անդամ և ԱԺ պատգամավոր՝ իր գործունեությամբ ևս աչքի էր ընկնում քաղաքի և մարզի խնդիրների լուծմանն ուղղված իր բազմաթիվ նախաձեռնություններով:

Հրանտ Այվազյանը վայելում էր համաքաղաքացիների, գործընկերների, իրեն ճանաչողների սերն ու հարգանքը: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

Իմ և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

Հանգչե՛ս խաղաղությամբ, սիրելի՛ Հրանտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել