Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոփոխության նախաձեռնման հիմքում ՀՀ դե-ֆակտո վարչապետի քմահաճույքն է՝ հայկական ինքնությունն ադրբեջանաթուրքական պահանջների համատեքստում ապամոնտաժելու տրամաբանության մեջ». «Հայկական նախագիծ»

Փետրվար 07,2024 23:40

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

Որպես ազգային կրթությունն ու Հայաստանի հզորացումն իր գործունեության առանցքում ունեցող կազմակերպություն՝ «Հայկական նախագիծը» կտրականապես դեմ է «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխմանը «Հայաստանի պատմության»։

▪️Առաջին՝ օրենքի նախագիծն օբյեկտիվորեն հիմնավորված և աշակերտակենտրոն չէ։ Փոփոխության նախաձեռնման հիմքում ՀՀ դե-ֆակտո վարչապետի քմահաճույքն է՝ հայկական ինքնությունն ադրբեջանաթուրքական պահանջների համատեքստում ապամոնտաժելու տրամաբանության մեջ։

▪️Երկրորդ՝ կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների և հատկապես «Հայոց պատմության» դասագրքերի աղմկահարույց խնդիրների ֆոնին սա հերթական փորձն է կոծկելու ոլորտի հսկայական խնդիրները կոնկրետ առարկայի անվանափոխությամբ։

▪️Երրորդ՝ ԵՊՀ պատմության ամբիոնն ու ոլորտի այլ բազմաթիվ հարգված մասնագետներ արդեն իսկ բացատրել են, թե ինչու «Հայաստանի պատմությունը» չի կարող փոխարինել «Հայոց պատմությանը»՝ առարկայի տրամաբանության տեսանկյունից։

Օրենքի նախագծին դեմ քվեարկելու և մեկնաբանություններում կարծիք հայտնելու համար կարող եք անցնել հղմամբ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829