Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»

Փետրվար 12,2024 13:34

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն a է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը Առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով.

1.2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու:

2.Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ:

3.Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:

4.Վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից:

5.Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:

Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիթորինգի շրջանակներում, որի ընթացքում վեր էին հանվել գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829