Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի հանդեպ անսահման սերն է ստիպում, որ վարչապետն անհամաչափ զուսպ խոսի ընդդիմադիրների հետ. Լուսինե Բադալյան. «Հրապարակ»

Մարտ 01,2024 10:50

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը «մեծարգո վարչապետին» հարց տվեց Հայաստանի «այդքան թշվառ ու միայնակ» կարգավիճակի մասին եւ, վկայակոչելով ընդդիմադիր գործընկերների ելույթ-հայտարարությունները, ակնհայտ քամահրանքով հեգնեց Հայաստանի «թշվառ ու միայնակ» լինելու մասին  արձանագրումները:

Մենք Լուսինե Բադալյանին մի քանի հարց ուղղեցինք:

Տիկին Բադալյան, Ձեր հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ «թշվառ» բնորոշմանը, ընդամենը պատմական էքսկուրս արեց։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ իսկապես այնքան լավ չէ, եթե չասենք՝ շատ վատ է, ու Փաշինյանը որոշակիորեն համաձայնեց ընդդիմության հետ, որ մենք մենակ ենք ու թշվառ։

– Ընկալման հարց է, ես ոչ միայն ընկալել եմ, որ վարչապետը համաձայն չէ ընդդիմության հետ, այլեւ վստահ եմ, որ վարչապետը բացարձակապես համաձայն չէ, որ Հայաստանը միայնակ է եւ թշվառ, եւ կարծում եմ՝ ճիշտ հակառակը։ Ուղղակի վարչապետը, ի տարբերություն ինձ եւ մի շարք այլ պատգամավորների, հնարավորինս զուսպ է խոսում ընդդիմադիրների եւ նրանց հարցերի մասին: Եթե, իհարկե, ուշադիր հետեւեք՝ կտեսնեք։

Իսկ գուցե զուսպ է դարձել, որովհետեւ իսկապե՞ս լավ վիճակում չենք։

– Հայրենիքի հանդեպ անսահման սերն է ստիպում, որ վարչապետն անհամաչափ զուսպ խոսի ընդդիմադիրների հետ։ Ոչ, ամեն ինչ շատ լավ է, ես պարզապես դա մեկնաբանում եմ հայրենիքի եւ Հայաստանի նկատմամբ անսահման սիրով, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ զայրացած լինես, դու հասկանում ես, որ նույն ընդդիմադիրը քո հայրենակիցն է, նա էլ ունի «յան»-ով ավարտվող ազգանուն, եւ եթե ինքն այս պահին քեզ վիրավորում է, ապա նույն համաչափությամբ պետք չէ պատասխանել։ Ես վստահ եմ, որ ինքն այդպես է մտածում։ Ինձ թվում է՝ բոլորս էլ պետք է ձգտենք հասնենք այդ կետին, իսկ այդ կետին հասնում են, ոչ թե ի սկզբանե է լինում։ Այնպես որ՝ լրիվ նորմալ է, հնարավոր է, որ ժամանակին կոպիտ էր արձագանքում, բայց հիմա այդպես չէ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031