Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Արդյոք լսե՞լ կամ ծանոթացե՞լ եք այդ զեկույցին. GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության (MPG) անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ պատասխանները հետևյալ պատկերն ունեն.
Այո, ծանոթացել եմ ամբողջությամբ – 3.2%
Այո, ծանոթացել եմ մասամբ – 5.3%
Լսել եմ զեկույցի մասին, սակայն չեմ ծանոթացել բովանդակությանը – 12.2%
Ոչ, առաջին անգամ եմ լսում – 79.1%
Դժվարանում եմ պատասխանել – 0.2%
Հարցին՝ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային անդրադարձերը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին խնդիրներին, հարցվածներն այսպես են արձագանքել.
Լիովին դրական – 19.4%
Ավելի շուտ դրական – 11.0%
Ավելի շուտ բացասական – 8.9%
Ընդհանրապես բացասական – 37.8%
Տեղյակ չեմ այդ անդրադարձերից – 18.3%
Դժվարանում եմ պատասխանել – 4.7%
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































