Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Պուտինի հանձնարարականն էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ողջ պատասխանատվությունը հանկարծ չմնա Ռուսաստանի վրա». «Ա1+»

Մարտ 07,2024 22:40

«Մեծ գրոհներից առաջ ուժերի վերաճանաչում, վերադասավորում, հետախուզություն է տեղի ունենում։ Տեղի է ունենում ճիշտ այն, ինչ, եթե թերթեք դասագրքերը, կտեսնեք, որ տեղի էր ունենում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին։ Բլոկավորվում են։ Հարմար դաշնակիցներ ընտրելու փնտրտուք է հիմա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։

Մ․ Հայրապետյանը հավելեց, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես մտահոգությունն այն է, թե արդյոք կհաջողվի՞, որ այն լինի ոչ միջուկային։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն ըստ էության սառեցված է, ասում է՝ դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունն էր։ «Դա Պուտինի հանձնարարականն էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ամբողջ պատասխանատվությունը հանկարծ չմնա ՌԴ վրա»,- հավելեց Մ․ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031