Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցությունը և Տիգրան Խաչատրյանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվող սոցիալական աջակցության ծրագրերը

Մարտ 21,2024 21:33

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031