Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը ձեռքից գնում է՝ անվտանգությունից սկսած», բայց իշխանությունը կոշտ պայքար է մղում ցանկացած այլախոհության դեմ. Կարեն Բեքարյան

Մարտ 23,2024 12:41

«Ցանկացած այլախոհության դեմ, ցանկացած այլակարծության դեմ այսօր կոշտ պայքար է գնում»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու եւ կալանավորելու փաստին: Նրա բնութագրմամբ, այդ պայքարն իշխանության կողմից որեւէ համարժեքություն չունի, ու դա միտված է բացառապես մեկ նպատակի՝ իշխանությունը պահելուն: Նա հիշեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի եւ մնացած՝ քաղաքական նպատակներով բանտարկվածների գործերը, որոնց հիմքում նույն բանն է՝ քաղաքական այլախոհությունը:

Նրա համոզմամբ, իշխանությունն արտաքին թշնամու դեմ պետք է այդպես համակարգված պայքարեր, այնինչ սեփական ժողովրդի նկատմամբ հոգեբանական տեռոր է կիրառվում՝ պատերազմով վախեցնելով: Թե էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք, որպես հանրություն, միավորված ոչ-ն ասենք այս իշխանությանը, քաղաքագետը չգիտե, մինչդեռ բոլոր ոլորտներում՝ «երկիրը ձեռքից գնում է՝ անվտանգությունից սկսած»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը  եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031