Լրահոս
Օրվա լրահոսը

Կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մտնում են այլ մարդկանց, այդ թվում՝ նաև հոգևորականների անձնական տիրույթ, ու դա ոչ պակաս տհաճ է․ Վազգեն Սաղաթելյան

Մայիս 18,2026 19:07 Share

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նիստը։

Դատարանը, հիշեցնենք, գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօր ևս հետազոտվեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի վիճարկման առարկա թողարկման որոշ հատվածներ։

«Սա մեդիա-պրոդուկտ է․ կան մարդիկ, որոնք հավանում, դիտում են, կան մարդիկ, որոնք չեն հավանում, չեն դիտում։ Ընդհանուր համատեքստում, երբ նայում եք, քննարկում ենք օրվա իրադարձությունները, որոշ դեպքերում գալիս ենք կոշտ քննադատության, ինչը խոսքի ազատությունը թույլ է տալիս»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ հաղորդման սկզբում զգուշացնում են՝ որոշ դրվագներում կարող է ոչ նորմատիվային լեքսիկոն հնչել։

Վազգեն Սաղաթելյանին հասկանալի է նաև, որ որոշ մարդիկ կարող են վիրավորվել իրենց արտահայտություններից, բայց ասել, որ իրենք հատուկ միտումներ ունեն, հատուկ բաներ են անում ու դա որակել խուլիգանություն, համաձայն չէ։

Նա նաև տարակուսեց՝ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ավելի մեծ մեդիա-ռեսուրսներով մտնում են այլ մարդկանց, այդ թվում՝ նաև հոգևորականների անձնական տիրույթ, ու դա ոչ պակաս տհաճ է, բայց որոշ մարդիկ դրանից տհաճություն չեն զգում, չեն վիրավորվում, փոխարենն այդ զգացողություններն ունենում են իրենց քննարկումից։

Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց՝ քաղաքական գործընթացներ են, մի կողմը ասում է, մյուսն էլ է ասում․ երբ մեկի ասածը դատապարտվում է, մյուսինը՝ ոչ, դա արդեն խտրական վերաբերմունքի մասին է խոսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաջորդ նիստում կքննարկվի տղաների կալանքի հարցը․ նրանք այժմ տնային կալանքում են, հունիսի 3-ին խափանման միջոցի ժամկետը լրանում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031