Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաղաթելյանը՝ իր ձերբակալման մասին

Մարտ 22,2024 16:32

«Փաստինֆո». Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունը նրա համար սպասելի էր։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դա հավանական է՝ նկատի ունենալով, որ ինքը «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակն է և, եթե Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են, ապա իրեն ևս կարող են ձերբակալել։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր բերման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ բռնության գործադրմամբ։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ) կասկածանքով։ Ըստ փաստաբանի, խոսքը գնում է «Իմնեմնիմի» փոդքասթում հնչեցրած մտքերի մասին։ Նկատենք, որ այս հաղորդումը Նարեկը վարում է Վազգեն Սաղաթելյանի հետ, իսկ հոդվածն էլ վերաբերում է «խմբակային համացանցային խուլիգանությունը»։

«Ես հանդիսանում եմ ծրագրի համահեղինակ։ Մենք շատ դեպքերում հիմնականում նույն որակումներն ու պնդումներն ենք անում, ուստի, եթե իր խոսքում գտել են՝ իրենց ընկալման մեջ ինչ-որ հանցակազմ, ինչը խոսքի ազատության հանդեպ բռնություն է, ապա նույնը կարող են գտնել ինձ մոտ»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ ո՛չ ինքը, ո՛չ Նարեկ Սամսոնյանը որևէ ծանուցում չէին ստացել, Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են, Սամսոնյանը պարզապես տանից դուրս է եկել և «դիմավորել են» ։

«Դա հստակ, իմ խորին համոզմամբ՝ ուղղորդված, դեմոնստրատիվ, բռնի ուժի գործադրմամբ պրոցես է, որի անհրաժեշտությունը, բոլորս հասկանում ենք, որ չկա՝ յոթ հոգով կանգնել մարդու վրա, սեղմել վիզը, ձեռնաշղթաներ հագցնել։ Նիկոլի հերթական կապիկությունն է։ Նա, ասում են, նման բաներ նայելուց հաճույք է ստանում, հստակ ցուցում է տվել, որ դա անեն, նկարեն, ուղարկեն՝ ուրախանա»,- նշել է Սաղաթելյանը՝ չբացառելով, որ այլ շարժառիթներ ևս կան, մասնավորապես, գուցե այսօր տիրող իրավիճակից շեղում են և այլն։

ՀԳ Մինչ նյութը կհրապարակվեր՝ հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031