Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար չթույլատրելու քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատարել ուժային կառույցները․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Մարտ 24,2024 10:51

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ինձ զրույցի հրավիրեցին ՀՀ Ոստիկանության պետական տեղակալի հետ:
Մանրամասները պատճենում եմ «Մարտական եղբայրության» էջից:

Երեկ՝ մարտի 23-ին, «Մարտական եղբայրության» գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին՝ իր հետ զրուցելու: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):

Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ «Մարտական եղբայրությունն» օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:

Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված «Մարտական եղբայրության» Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:
Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց:

Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի «Մարտական եղբայրության» թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար:

Երեկոյան տեղի ունեցավ «Մարտական եղբայրության» թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի:
Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, «Մարտական եղբայրության» թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում` Վերին Ոսկեպարում:

Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատարել ուժային կառույցները:

Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում:

Հ.Գ. Հավելեմ, որ մեր որոշման մասին տեղեկացրել ենք ոստիկանությանը, և իրար բարի գիշեր ենք հայտնել, նաև վստահություն, որ վաղը կհանդիպենք իրար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031