Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը չբացառեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման քննարկման թեմա լինի նաեւ խաղաղության եվրոպական գործիքը եւ դրա շրջանակներում Հայաստանին օժանդակություն տրամադրվի

Մարտ 27,2024 16:52

Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն հանդիպում։ Արդյոք այս հանդիպման օրակարգում է խաղաղության եվրոպական գործիքը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ այդ հանդիպման քննարկման թեմա լինի նաեւ խաղաղության եվրոպական գործիքը եւ դրա շրջանակներում Հայաստանին օժանդակություն տրամադրվի:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ հանդիպմանը քննարկվի նաեւ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նման հարց այս փուլում մենք չենք քննարկում եւ չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031