Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել արտադրական տարածքներում հրդեհի դեպքում

Մարտ 30,2024 15:12

Երեք պարտադիր քայլ՝ արտադրական տարածքներում հրդեհի դեպքում. անմիջապես զանգահարել Փրկարար ծառայություն, տարհանել մարդկանց, հրդեհամարման առաջնային միջոցներով, ներքին հրդեհածորակների կիրառմամբ՝ փորձել մարել հրդեհը:

Այս, թվացյալ պարզ, բայց շատ կարեւոր ու հաճախ խախտվող կանոնների մասին էր Քարակերտում գտնվող «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» գործարանի տարածքում, ՍԷՊՊՈ անվտանգության ծառայության կազմակերպված վարժանքը:

Վարժանքն իրականացվեց երեք փուլով՝ տեսական պարապմունք, շրջայց գործարանի տարածքում՝ տեղադրված գերժամանակակից հակահրդեհային համակարգերի աշխատանքի հետ ծանոթացում, հրդեհամարման-հրդեհաշիջման գործնական պարապմունք:

Մասնակիցները GN ընկերությունների խմբի հրդեհային անվտանգության գծով պատասխանատուներն էին:

ՍԷՊՊՈ անվտանգության ծառայության հրդեհային անվտանգության բաժնի պետ, ԱԻՆ պահեստազորի գնդապետ Սարգիս Կյուրեղյանի դիտարկմամբ, վերոնշյալ կանոնների խախտման արդյունքում հաճախ բախվում ենք ավելի մեծ խնդիրների. «Պրակտիկան ցույց է տալիս, որ Փրկարար ծառայություն զանգահարելը հաճախ են ուշացնում, ինչը բերում է ավելի բարդ հետեւանքների: Մեր պատասխանատուները պետք է անմիջապես զանգահարեն, որպեսզի ծառայության աշխատակիցները հնարավորինս սեղմ ժամկետներում հասնեն դեպքի վայր: Ապա, պետք է փորձեն տարածքում գտնվող մարդկանց անմիջապես տարհանել, քանի որ հրդեհի արդյունքում, եթե թթվածնի քանակությունն իջնում է 17 տոկոսի, մարդու մոտ կարող է թթվածնային քաղց առաջանալ, մարդը կարող է գիտակցությունը կորցնել, իսկ 14-15 տոկոսի դեպքում արդեն մահ կարձանագրվի:  Մարդկանց տարհանումից հետո միայն պետք է հրդեհամարման առաջնային միջոցներով, ներքին հրդեհածորակներով փորձեն հանգցնել հրդեհը»:

Ըստ Սարգիս Կյուրեղյանի, հրդեհային անվտանգության պատասխանատուների հաճախ կրկնվող ամենամեծ սխալներից մեկն էլ այն է, որ դեպքի վայր ժամանած Փրկարար ծառայության ստորաբաժանմանն ուղեկցող չի նշանակվում: Մինչդեռ պարտադիր պայման է, որ տեղի անվտանգության աշխատակիցներից մեկը կցվի Փրկարար ծառայության աշխատակիցներին՝ հրդեհի օջախի ճիշտ ուղղորդման, ներքին ցանցերին ծանոթացնելու համար, ինչը թույլ կտա ավելի արագ կազմակերպել հրդեհամարման-հրդեհաշիջման աշխատանքները:  Նման խնդիր հաճախ առաջանում է մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում՝ իբրեւ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց դա հանգեցնում է նրան, որ հրդեհը տարածվում է՝ ավելի մեծ տարածք ներգրավվելով:

«Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» գործարանի թե արտադրամասերում, թե պահեստային սենյակներում, թե վարչական շենքում, հրդեհամարման փոշեմարման մոդուլային համակարգ է գործում, որը զուգահեռ աշխատում է հրդեհազդարարման համակարգով: Այս դեպքում, sms ազդարարման համակարգով տեղեկությունը փոխանցվում է եւ գործարանի ղեկավարությանը, եւ ՍԷՊՊՈ-ին, եւ Փրկարար ծառայություն ծառայությանը՝ միաժամանակ:

ՍԷՊՊՈ անվտանգության ծառայության հրդեհային անվտանգության բաժնի պետի տեղակալ, պահեստազորի բժշկական ծառայության գնդապետ Հովիկ Դավթյանն էլ առաջին օգնության հարցերին անդրադարձավ:

«ՍԷՊՊՈ-ում աշխատանքը մեկ սկզբունք ունի՝ մատուցել որակյալ ծառայություններ»,-վստահեցնում է պահեստազորի գեներալ-մայոր, ՍԷՊՊՈ ընկերության ղեկավար Առաքել Մարտիկյանը՝ հավելելով․ ՍԷՊՊՈ-ն հասանելի է բոլորին եւ միշտ․ մեր աշխատակիցները ուժային կառույցներում առնվազն 10 տարվա ծառայության փորձ ունեն, արագ արձագանքման խմբերը միշտ պատրաստ են կարճ ժամկետներում հասնել բոլոր կետեր, մշտադիտարկման եւ տեսադիտարկման համակարգերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, օպերատորները եւ ահազանգման համակարգերը աշխատում են 24 ժամ։ Մեր բոլոր մեքենաները նոր են։ Մարդկային գործոնին համակցում ենք ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունները»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031