Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Քրիստոսի Հրաշափառ հարության տոնը շնորհավորում է «Անմեղ մարդու աղոթքով»

Մարտ 30,2024 18:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Քրիստոսի հրաշափառ հայտնության տոնը` Սուրբ Զատիկը։

Նա կարդացել է սաղմոս համար 25–ը, որը կոչվում է «Անմեղ մարդու աղոթքը»։

Սաղմոս 25

Դա՛տ արա ինձ, Տէ՛ր,
քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ,
որ չլինեմ տկար:
2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ,
փորձի՛ր երիկամներս ու սիրտս:
3 Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է,
եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ:
4 Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի
եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ:
5 Չարագործների ամբոխը ես ատեցի
եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի:
6 Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ
եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7 թող լսեմ քո օրհնութեան ձայնը
եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները:
8 Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը
եւ քո փառքի բնակութեան վայրը:
9 Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ
եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10 որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են,
եւ աջը նրանց լի է կաշառքով:
11 Ես անբասիր ընթացայ,
փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ:
12 Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի,
մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031