Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնելով ԼՂ հայրենակիցների բնակապահովման ուղղությամբ անելիքները՝ նախարարը նշել է, որ դրանք ներկայումս քարտեզագրման փուլում են

Ապրիլ 02,2024 18:50

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորությամբ, ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարաշինության և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ նախատեսվող ծրագրերի թիրախում և՛ ԼՂ-ից տեղահանված անձինք են, և՛ ՀՀ խոցելի ընտանիքները։ Ներկայացնելով ԼՂ հայրենակիցների բնակապահովման ուղղությամբ անելիքները՝ նախարարը նշել է, որ դրանք ներկայումս քարտեզագրման փուլում են։

Կողմերն անդրադարձել են նաև սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արդեն իսկ կատարված աշխատանքին, մասնավորապես՝ շեշտելով «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability հարթակի ստեղծման մասին և նշել, որ այն ԱԶԲ-ի հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել հանդիպումները քննարկված թեմաների շուրջ։

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930