Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան իր ծառայություններն Արևմուտքին անվճար չի մատուցելու, նա պահանջել է Հայաստանը. «Փաստ»

Ապրիլ 04,2024 10:26

«Հայաստանի Հանրապետությունը առաջիկա տարիներին ԵՄ անդամ չի դառնալու: Եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ուրեմն, պետք է կատարի Թուրքիայի բոլոր պահանջները՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չպետք է գոյություն ունենա, լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդ: Գյուլնազ տատու հեքիաթներն են, թե մենք Եվրոպային պետք ենք, կամ Եվրոպան ի շահ մեզ կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եվրոպային պետք ենք հետևյալ խնդիրը լուծելու համար. նա նպատակ ունի խլել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ազդեցության ոլորտից, բայց, միևնույն ժամանակ, Եվրոպան Հայաստանը նվիրելու է թուրքադրբեջանական տանդեմին: Եվրոպան մեր տարածաշրջանում ավելի գլոբալ հարցեր է լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումից սպասելիքները, որի ժամանակ, ըստ իշխանության ներկայացուցիչների, քննարկվելու են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու և այլ հարցեր: Զրույցի այս հատվածում մեր զրուցակիցն անդրադառնում է Հայաստանում 2018 թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությանը:

«2018 թ.-ին Նիկոլին բերեցին իշխանության, 2020 թ.-ին նրա միջոցով հրահրեցին պատերազմ Ադրբեջանի դեմ, իսկ պատերազմը Նիկոլի դիտավորյալ հրահրմամբ պատերազմ էր, որովհետև նա քանդեց բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի նկատմամբ: Նիկոլը հիմա էլ դիտավորյալ հրահրում է Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հայտարարելով, որ, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանի տարածք են: Մինչդեռ 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան ստորագրել ենք 10 վերապահումով, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը չի ճանաչում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները՝ որպես միջպետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը կեղծիքներով, մանիպուլ յացիաներով և ստերով փորձում է այս հասարակությանը կերակրել այն ստով, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, և պետք է դրանք հետ տանք: Այդ հայտարարությունը դիտավորյալ անելով՝ թույլ է տալիս, որ Ադրբեջանն օրինական ձևաչափով հարձակվի Հայաստանի վրա: Իսկ հետաքրքիր է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի՞ է Ադրբեջանից հետ բերել այն տարածքները, որոնք կորցրել ենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Տավուշի մարզի տարածքներից, Արծվաշենը, կամ այն տարածքները, որոնք նա դիտավորյալ պատերազմների քողի տակ նվիրել է Ադրբեջանին՝ Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդ և Տեղ գյուղերի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի և այլ հատվածներ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը՝ հավելում է՝ դա նույն «կապիկությունն է լինելու», ինչ եղավ Գրանադայում:«Կկանչեն այս անձնավորությանը հանդիպման, հետն ինչ-որ՝ իրենցից ոչինչ չներկայացնող փաստաթղթեր կստորագրեն, թոզ կփչեն հայաստանյան հասարակության զգալի մասի աչքերին, ցույց կտան, որ իբր ԵՄ-ի ու Արևմուտքի համար շատ կարևոր գործընկեր ենք: Իրականում ԵՄ-ն ունի ծրագիր. «չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն» ծրագիրը թևակոխում է իր վերջին փուլը: Հայաստանի Հանրապետությունը դարձնելու են թուրքական ազդեցության գոտի, դրանից հետո Թուրքիային օգտագործելու են Ռուսաստանի դեմ գլոբալ և մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար: Թուրքիան իր ծառայություններն Արևմուտքին անվճար չի մատուցելու, նա պահանջել է Հայաստանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930