Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան․ «ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ․ փաստաբաններն ընտրում են ամենահեշտ պաշտպանվելու միջոցը՝ գործը պարուրելով քաղաքական էլեմենտներով»

Ապրիլ 04,2024 14:53

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով․ «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է այնքանով, որ ամեն օր բացում ես սոցիալական ցանցերը կամ հանրային խոսույթում տեսնում ես, թե ինչքան ընդդիմադիրներ եւ իրենց փաստաբաններ գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով իրենց նկատմամբ արդարացի որոշումից»։

Նախարարի ներկայացմամբ՝ յուրաքանչյուրն իր պաշտպանական ռազմավարությամբ է որոշում, թե ինչպես է այն իրականացնում․ «Կան մարդիկ, որոնք ինչ որ ժամանակահատված պետական պաշտոն են զբաղեցրել, եւ բնական է, որ եթե իրենց նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում, իրենց փաստաբաններն ընտրում են ամենահեշտ պաշտպանվելու միջոցը՝ այդ գործը պարուրելով քաղաքական էլեմենտներով։ Իրականությունը հետեւյալն է՝ լինի գործող, նախկին, թե ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան եւ գիտեն, որ չկան յուրայիններ եւ ոչ յուրայիններ։ Եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»։

Արդյոք ոստիկանը բերման ենթարկելիս պետք է ոտքը դնի քաղաքացու գլխին, դա նորմա՞լ է, այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց. «Ընթացիկ գործերով, ես՝ որպես նախարար, չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ դա կդիտվի կառավարության կողմից միջամտություն եւ ճնշում։ Բայց այստեղ ապացույցը, որ բոլորս տեսնում ենք՝ արդյոք բոլորի նկատմամբ է նման վերաբերմունք ցուցաբերվում, հետեւյալն է՝ արդյոք ՀՀ-ում կան գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց բարեկամներ, որոնց նկատմամբ հանգիստ կարելի է քրեական հետապնդում իրականացնել, պատասխանը՝ այո»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930