Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա:
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Կարդացեք նաև
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Տելեգրամ ալիք
ԼՐԱՑՈՒՄ. Հրապարակումից հետո ադրբեջանական տելեգրամյան ալիքները Ալեն Սիմոնյանին «հուշեցին», որ սխալ քարտեզ է հրապարակել և ճիշտ կանի՝ փոխի:
Րոպեներ հետո Հայաստանի ԱԺ նախագահը իրոք փոխեց իր հրապարակած քարտեզը և փոխարենը նոր քարտեզի լուսանկար հրապարակեց (ՄԱԿ-ի 2013 թվականի), որտեղ արդեն Տիգրանաշենը ադրբեջանական անվանումով է:




















































