Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Արցախ. «Ամեն մեկս պետք է մեր քառակուսի մետրը պահենք ու ասենք, որ մեր հողի տերն ենք»

Ապրիլ 07,2024 23:00

«Ես չեմ հասկանում, թե ժողովրդի հետ ինչ է կատարվում եւ ինչ պետք է կատարվի, որ ոտքի կանգնի ու վերջապես պահանջատեր լինի իր լինելիությանը»,-երեկ Aravot.am-ին ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած հանրահավաքին մասնակցող Տաթեւ Արցախը:

«Սա արդեն երկրի տնտեսությանը, իրենց սոցիալական վիճակին, մշակույթին չի վերաբերում, այդ ամենը արդեն հետոյի հարց է: Սա արդեն ժողովրդի լինելիության խնդիր է:

Ես այսօր եկել եմ այստեղ, որովհետեւ անտարբեր չեմ, թե ինչ է կատարվում իմ պետության հետ: Ես չլռող տեսակն եմ, ինչի համար նաեւ բանտում եմ եղել: Ամեն մեկս պետք է լինենք այստեղ, ամեն մեկս պետք է մեր քառակուսի մետրը պահենք ու ասենք, որ մեր հողի տերն ենք, պատասխանատու ենք սահմանից ոչ մի կտոր չկտրվելու համար: Իսկ որ մարդիկ լռում են, իրենց չգիտեմ քանի քառակուսի մետրանոց բնակարանում հանգիստ ապրում ու դուրս չեն գալիս, պիտի հասկանան, որ վաղը թուրքը ավտոմատով շատ հեշտ մտնելու է իրենց, մեր բոլորի տուն, որովհետեւ այսպես մենք ենք իրեն դա թույլ տալիս: Ու տուն մտնելով ասելու է. սալամ, ես նիկոլիզմն եմ ու եկել եմ, որովհետեւ դուք իմ դեմ չպայքարեցիք:

Հենց սրա համար անտարբեր չլինելը, հանրահավաքներին ու ակցիաներին մասնակցելը օրվա պահանջն է, օրվա հրամայականը:

Մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնք այս ամենը բարձրաձայնելու համար հայտնվել են բանտերում: Մենք այնքան շատ պիտի լինենք, որ հասկանան, որ բանտերում այդքան տեղ չի լինելու, որ այդ  մարդիկ ճիշտն են ասում: Քանակը պետք է կրիտիկական լինի, որպեսզի կարողանանք երկիրը պահել: Այլապես, ինչքան էլ գնանք սահմանը պահելու, մեզ թիկունքից խփելու են ու ասեն. հանձնված է, մինչեւ վերջին փամփուշտը կրակեցի՞ր, կամ մեռիր, կամ հետ իջիր:

Հետեւաբար, մենք այստեղ, Երեւանի կենտրոնում հարցեր ունենք կառավարությանը, որոնց պատասխանը չենք ստացել: Ես ջարդել, փշրելու կոչ չեմ անում: Եթե կրիտիկական մասսա լինի, ջարդել, փշրելու հարց էլ չի լինի: Մենք Նիկոլ չենք, որ հանրային ռադիոյի դռները ջարդենք, խուլիգանությամբ գանք իշխանության ու երկիրը հանձնենք: Մենք պահանջատեր ենք ու մեր հարցերի հստակ պատասխանը պիտի ստանանք, թե ինչի են Արցախը հանձնել, ինչի են Եռաբլուրը քառապատկել»,-ասաց Տաթեւ Վիրաբյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930