«Ութ տարի առաջ մեզ խոստացել էին Արցախի հարցի հայանպաստ լուծում, փոխարենն այսօր Արցախը բռնազավթված է, հայաթափված է, ոչնչացնում են նրա հայկական ժառանգությունը, ամբողջ հիշողությունն են փորձում ջնջել։ Ութ տարի առաջ մեզ խոստանում էին հանրային համերաշխություն, այսօր մեր երկրում մոլեգնում է ատելության խոսքը, թշնամու դրդմամբ հարձակվում են մեր սուրբ եկեղեցու վրա, մեր բազմաթիվ ընկերներ ձերբակալված ու ազատազրկված են, հազարներն ու տասնյակ հազարները ապրում են վախի մթնոլորտում»,- Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց՝ 8 տարի առաջ մեզ խոստանում էին սոցիալական արդարություն, խոստանում էին, որ «թալանն են հետ բերելու»։ «Ինչ հետ են բերել, իրենց պարգևավճար են վճարել, իսկ մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։ Այսօր փորձում են ջնջել նույնիսկ մեր ինքնությունը, նույնիսկ հասել են նրան, որ փորձում են ասել, թե այս երկիրն էլ մերը չէ, որ սա ուրիշինն է, մեզ պարտքով է տվել»,- նշեց նա։
Չալաբյանն ասաց, որ այս իշխանությունները Հայաստանն ուզում են գցել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեջ։ «Մեր տարածքներում՝ Վարդենիս, Արարատ, Կապան, ուզում են 300 հազար կիսահանցագործ եկվորների վերադարձ ապահովել՝ մեր Սահմանադրության փոփոխությամբ։ Մենք գիտենք, որ դա թույլ չենք տալու, հեռացիր։ Սրանից 5 տարի առաջ այս հրապարակը վանկարկում էր, որ Նիկոլը հեռանա, բայց Նիկոլը կարողացավ վերարտադրվել, որովհետև մեր ժողովրդի զգալի մասին վախեցրեց նախկինների վերադարձով։ Այսօր էլ է փորձում, բայց այսօր իր մոտ չի ստացվում, որովհետև այսօր ասպարեզ է իջել «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ»,- նշեց Ավետիք Չալաբյանը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































