Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը Եղիպատրուշում ծանոթացել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը

Ապրիլ 08,2024 13:34

📌 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ մաունթին ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը։

⛷ Նախարարը «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, հետևել ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

🚡Ավարտական փուլում «Մայլեռը» կունենա ընդհանուր 17 հիմնական նստատեղային և գոնդոլային ճոպանուղի, 102 կմ երկարությամբ սահուղիներ։ Կառուցվելու են հյուրանոցներ, ռեստորաններ, ամառային և ձմեռային ատրակցիոններ: «Մայլեռում» հասանելի կլինեն ձմեռային մարզաձևերի և ժամանցի տարբեր ձևեր՝ զիփ-լայն, ձիավարություն, լեռնագնացություն և հեծանվային արշավներ, քեմփինգ, զորբինգ, ռոդելբան, փեյնբոլ / սթրայքբոլ (Airsoft) և այլն։

«Մայլեռն» իր գործունեությամբ կնպաստի մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930