Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում կարող է լինել, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի. Մհեր Գրիգորյան

Ապրիլ 09,2024 15:17

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց ԱԺ՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված փակ քննարկման մասնակցելու:

Լրագրողները հարցրեցին՝ որոշում կա՞, որ Տավուշի մարզից է սկսվելու սահմանազատումը՝ նա պատասխանեց. «Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա»:

Հարցին՝ զիջումները միակողմանի՞ են լինելու, թե՞ Ադրբեջանն էլ ինչ-որ բան կզիջի՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանազատման հատվածները, այն կարեւորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական, մինչեւ վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող»:

Հարցին՝ Ադրբեջանը ի՞նչ տարածք է պատրաստ վերադարձնել, մենք անընդհատ խոսում ենք ադրբեջանական տարածքների մասին՝ փոխվարչապետը պատասխանեց. «Չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետեւ դեռեւս կոնսենսուս չկա վերջնական»:

Նա ասաց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում կարող է լինել, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի. խոսքը անվտանգային, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի մասին է:

Հարցերին՝ բա եթե չկա, ինչո՞ւ է Փաշինյանը որոշում կայացրել այդ 4 գյուղերի հետ կապված, փաստորեն, ոչ մի հարցի շուրջ կոնսենսուսի չեք եկել՝ նա պատասխանեց. «Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են»:

Դիտարկմանը տպավորություն կա, որ մենք պատրաստ եք ամեն ինչ զիջել, իսկ Ադրբեջանը դրան էլ չի համաձայնում՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դա սխալ տպավորություն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930