Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ խաղաղության ինստիտուտում՝ որպես ՀՀ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս

Ապրիլ 11,2024 13:56

Ս․թ․ ապրիլի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից:

Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։

Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930