Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթում ՀՀ-ի առաջարկին չէին սատարում Ադրբեջանի պատվիրակությունը եւ մեր պատվիրակության ընդդիմադիրները, սա ո՞նց կարաք բացատրեք». Թունյան

Ապրիլ 11,2024 16:59

Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սկսեց «դաստիարակչական» ելույթ ունենալ՝ ընդդիմադիրների համար: Նա ասաց, որ այս նստաշրջանում ընդդիմությունն առաջարկել է, որ քննարկվեն սահմանազատման եւ սահմանագծման հարցերը, բայց օրակարգին ձեռնպահ են քվեարկել. «Չենք հասկանում, դուք հիմա ուզո՞ւմ էիք այդ հարցը քննարկվեր, թե՞ չէիք ուզում»:

Նա նշեց, որ ամեն անգամ կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ակնկալում է, որ կլինի լուրջ ու կառուցողական քննադատություն, բայց դրա փոխարեն զուտ հարցեր են հնչեցնում ոչ թե պատասխանի համար, այլ՝ զուտ հարց տալու համար. «Մանիպուլյացիաների մասին էլ չեմ ասում, կարող է հնչեցնեն հայտարարություններ ու գնան, ասենք, էլի, դրանից հետո թեկուզ 1000 հոգի ասեն՝ սխալ է, մեկ է արդեն»:

Խոսելով կրթության վերաբերյալ քննադատություններից՝ Թունյանն ասաց. «Մեղադրում եք մարդկանց ոչ կոմպետենտության մեջ, անգրագիտության մեջ, ամեն ինչի մեջ: Եթե մենք ոչ կոմպետենտ ենք, նշանակում է այն կրթական համակարգը, որը ձեր ժամանակ գործել է, փուչիկ է եղել, որովհետեւ մենք սովորել ենք այն ժամանակ, երբ կրթության ոլորտի պատասխանատուն դուք էիք:

Կրթության ամենակարեւոր էլեմենտներից մեկն էլ դաստիարակությունն է: Իմ կարծիքով մեր որոշ ընդդիմադիր գործընկերների մոտ տպավորություն է, որ այս ամբիոնից անդաստիարակ ելույթ ունենալը սխրագործություն է, բայց այդպես չի: Մարդիկ կան, մեր փոխարեն նյարդայնանում են, ասում են՝ էս ի՞նչ եք անում:

Խոսում եք ծախսերի արդյունավետությունից, եկեք նայենք՝ ձեր վրա արած ծախսը՝ աշխատավարձը ինչքանո՞վ է արդյունավետ, ինչքանո՞վ եք մասնակցում նիստերին, քննարկումներին: Հատուկենտ պատգամավորների ձեր մեջից հանենք, որեւէ մեկդ օգտակար գործողությամբ չեք զբաղվում, հակառակը, կարող եմ բազմաթիվ փաստեր նշեմ, ոնց որ միտումնավոր ՀՀ շահերի դեմ աշխատեք:

Ներքաղաքական հարցերում կար այլ մոտեցում, բայց գոնե խորհրդարանական դիվանագիտության մեջ միասնական մոտեցում հնարավոր էր որդեգրել, բայց այս վերջերս դա էլ է կոտրվել: Եվրանեսթում պատվիրակությամբ որ գնացել էինք, մեր՝ ՀՀ-ի առաջարկին չէին սատարում ադրբեջանական պատվիրակությունը եւ մեր պատվիրակության ընդդիմադիր անդամները, սա ո՞նց կարաք բացատրեք:

Մենք հիմա ունենք խորհրդարանական ընդդիմություն,, որն ամեն ինչ անում է, որ ՀՀ հեղինակությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը նվազի:

Գալիս եք, ոնց որ ինչ-որ բան ձեզ կաշկանդի, ասում եք՝ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը», որ չեք ասում «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը», դրանից դադարո՞ւմ է նա վարչապետ լինել: Եթե դուք ՀՀ վարչապետի պաշտոնը կաշկանդվում եք ասել, բայց դրա փոխարեն երրորդ երկրի ինչ-որ մամուլի քարտուղարի անունը դողդողալով ասում եք, ես չգիտեմ ինչ է սա նշանակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930