Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմա-Աթայի հռչակագիրը․ դեսպան Մարագոս․ «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2024 11:08

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակ: Ապրիլի 5-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսիին խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին՝ թե ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչո՞ւ դեսպանը, որպես միջազգային հանրության կարկառուն ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի:

Մեր այս հարցերին ի պատասխան ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը. «Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրող կողմեր, որով 11 Խորհրդային Հանրապետությունները հայտարարել են, որ նրանց վարչական սահմանները կարող են լինել եւ նրանց միջազգային սահմանները: Այս հանձնառությունը վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից 2022 թվականին Պրահայում: Սա նաեւ հիմքն է ԵՄ-ի կողմից այս երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար։

Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի հանդիսացել. ուստի, անհրաժեշտ է այն սահմանազատել ու սահմանագծել պատշաճ կերպով, բայց մեզ համար հիմք է Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից:

Այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ նրանք, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ հայկական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում եղած տարածքում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930