Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցի գյուղապետը բորբոքված է Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Ապրիլ 23,2024 18:30

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանի նյարդերը տեղի են տվել սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից հետո։

Նա այդ հանդիպումից հետո Տավուշ է վերադարձել այսօր լուսադեմին։

Aravot․am-ը Կիրանցի գյուղապետարանում փորձեց Կամո Շահինյանից որոշ մանրամասներ պարզել երեկվա հանդիպումից։ Նա բավականին վրդովված էր, հրաժարվեց խոսել, մեզ դուրս արեց գյուղապետարանից ու դուռը փակել տվեց լրագրողների վրա:

«Վատ վիճակում եմ, եկել եմ երկու րոպե հանգստանամ, խնդրում եմ, դուրս եկեք»,-լրագրողներին ասաց Շահինյանը։ Նա, մեր հարցը  դեռ չլսած ՝ զայրացած ասաց՝ փակիր այդ դուռը, վերցրու էդ կամերան ու գնա․«Վայ Աստված ջան, գլուխս որ քարովը տամ» ։

Շահինյանն ավելի ուշ բացատրեց, որ նյարդերը տեղի են տվել ստեղծված իրավիճակից։

Մանրամասները՝ ձայնագրությունում

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում այդ հանդիպումից որոշ մանրամասներ է հայտնել Ոսկեպարի համայնքապետը, Կամո Շահինյանն ընդամենն ասել է՝ սահմանազատումը լինելու է ըստ իրենց ծրագրած սահմանազատման՝ լիարժեք սահմանազատում է լինելու։

Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին,  հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Այս հայտարարությունից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, բնակիչները մինչ օրս փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930