Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային պետականութեան վերականգնման համար անհրաժեշտ է ամբողջական համախմբում. կարգախօսը, ուրեմն, կը վերաձեւակերպուի` «Հայեր բոլոր երկիրներուն, միացէ՛ք». «Ազդակ»

Մայիս 01,2024 11:20

Հայկական մայիս 1-ը ոչ միայն աշխատաւորներու իրաւունքներու, աշխատանքի ժամերը յարգելու, զանոնք չշահագործելու, արդար վարձատրութիւն ապահովելու կամ քաղաքացիական իրաւունքները լիարժէք յարգելուն կը վերաբերի, այլեւ ամբողջ ժողովուրդի մը իրաւազրկումին ահազանգը կը հնչեցնէ:

Արցախի ժողովուրդը իրաւազրկուած է: Ցեղային զտումի ենթարկուած է, բռնի տեղահանուած է, զրկուած է բնօրրան դառնալու իր իրաւունքէն: Իրաւազրկումը այս պարագային ոչ միայն անվտանգ, ազատ ու անկախ ապրելու սկզբունքին կը վերաբերի, այլեւ հիմա՛ վերադարձի: Անվտանգութեան նոր երաշխիքներով ապահովուած վերադարձի:

Հայութիւնը այս օրերուն կը զրկուի իր բնակավայրերէն, իր գիւղերէն: Ազրպէյճանը կը շարունակէ ներխուժուած պահել հայաստանեան գերիշխան տարածքներ: Կը սպառնայ նոր իրաւազրկումներ իրականացնել, եթէ հայկական կողմը չընդունի իր թելադրած պայմանները:

Մայիս 1-ը ներկայ պայմաններուն մէջ կը վերիմաստաւորուի այս հրամայականներով: Իբրեւ ազգ իրաւազրկուած ենք նաեւ ազգային պետականութիւն ունենալու իրաւունքէն: Ազգային պետականութեան վերականգնման համար անհրաժեշտ է ամբողջական համախմբում:

Կարգախօսը, ուրեմն, կը վերաձեւակերպուի` «Հայեր բոլոր երկիրներուն, միացէ՛ք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031