Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակուսանք է առաջացնում այն, թե ինչպես բեռնատարը կարողացավ մուտք գործել հրապարակ և հայտնվել մարդկանց մեջ` չհանդիպելով ոստիկանության արգելքի. ԱԺԲ

Մայիս 10,2024 12:30

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
Երեկ երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան Վազգեն Սարգսյան փողոցից մուտք գործեց Հանրապետության հրապարակ և փորձեց սլանալ ժողովրդի մեջ, իսկ ավելի կոնկրետ բեռնատարը գալիս էր դեպի այն հատված, որտեղ կանգնած էին Բևեռի խորհրդի անդամներն ու աջակիցները:
Ցուցարարներին բարեբախտաբար հաջողվեց կանգնեցնել բեռնատարը և տևական ժամանակ հավաքվածները փորձում էին հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ո՞վ է վարորդը և ի՞նչ է փորձում անել:

Թեպետ Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին տեղակայված և հատկապես բեռնատարից մի քանի քայլ այն կողմ կանգնած էին ոստիկաններ, սակայն նրանք ուշացումով մոտեցան, ձերբակալեցին վարորդին, ապա շտապ օգնության մեքենայով հեռացրեցին դեպքի վայրից։

Հաշվի առնելով այն, որ ոստիկանության ուղիղ պարտականությունն է ապահովել խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը` կանխելով հնարավոր բոլոր սադրանքները, տեղի ունեցածը գնահատում ենք ուժայինների առնվազն հանցավոր անգործություն, եթե ոչ սադրանքին անմիջական մասնակցություն։

Տարակուսանք է առաջացնում այն, թե ինչպես տվյալ բեռնատարը կարողացավ մուտք գործել հրապարակ և հայտնվել մարդկանց մեջ` չհանդիպելով ոստիկանության արգելքի, այն դեպքում, երբ հրապարակի բոլոր անկյուններում և ամեն քայլափոխի ոստիկանական կուտակումներ էին (նաև քաղաքացիական հագուստով):

Տեղի ունեցած միջադեպը գնահատում ենք նախապես կազմակերպված սադրանք` ժողովրդին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար և ինչու ոչ` կազմակերպված մահափորձ` արյունալի հետևանքներով:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ նման կազմակերպված սադրանքներով ռեժիմին չի հաջողվի վախեցնել կամ ճնշել ժողովրդին:

Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող ռեժիմի և նրա բոլոր ուժային կառույցների վրա։

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031