Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում»

Մայիս 23,2024 21:45

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով ամփոփիչ համաժողովի շրջանակներում մայիսի 23-ին մասնակցել է պանելային քննարկման:

Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության, հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել են իրենց անձնական փորձով, հաջողության հասնելու գաղափարներով և ռազմավարություններով:

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար՝ կարևորելով տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:

«Կարծում եմ` յուրաքանչյուրս ունի հաջողության իր բանաձևը։ Իմ հաջողության բանաձևը երկու հիմնական գաղափարների համադրության մեջ է՝ սեր և ներդաշնակություն։ Սիրո միջոցով է հնարավոր թե՛ անձնական և թե՛ աշխատանքային միջավայրում գտնել ներդաշնակություն։ Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ու խտրականություն ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև «Ժամանակն է գործելու» գնահատողական ֆիլմը, ինչպես նաև անցկացվել  է թեմատիկ ցուցահանդես:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031