Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի հետ կարգավարման գործընթացի մեջ լինելու մասին

Մայիս 24,2024 17:45

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Տրանսպորտի միջազգային ֆորումին (ITF)։

Նա նշել է, որ այս ֆորումի նման միջազգային հավաքները «համատեղ գործ անելու համար» շատ արժեքավոր են, սակայն դրա կողքին անպայման անհրաժեշտ է, որ լինեն տարածաշրջանային համագործակցություններ։

Նա մասնավորապես նշել է.«Մենք անմիջապես մեր արևելքում Վրաստանի, Ադրբեջանի հետ ենք համագործակցում։ Հայաստանը կարգավորման գործընթացի մեջ է։ Կասպիցի անցումից հետո ողջ Միջին Ասիան է։ Այդտեղ երկկողմ, եռակողմ, քառակողմ համագործակցություն իրականացրինք։ Զարգացման ճանապարհի միջանցքի հարցում Իրաքի, ԱՄԷ-ի և Կատարի հետ ենք համագործակցել։ Բուլղարիայի, Հունգարիայի և Սերբիայի հետ նախարարների խորհուրդ ենք ստեղծել, որը որպես Արևելյան և Հարավարևելյան Եվրոպա են բնորոշվում, և իրականացնում ենք մեր աշխատանքները»։

Նախարարը ելույթում անդրադարձել է նաև Թուրքիայում մինչև 2053-ը նախատեսված ծրագրերին և նշել, որ իրենք պատրաստել են «տրանսպորտային ռազմավարություն և գործողությունների ծրագիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031