Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու գնալու ես եւ վերջ, Նիկոլ». Էդուարդ Շարմազանով

Մայիս 24,2024 22:55

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիեւի դեսպանի վերջնագրի։

Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։

Քեզ ու քո ՔՊ-ին որեւէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ու հայաթափելու համար։

Քեզ որեւէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։

Քեզ որեւէ մեկը ձայն չի տվել հակադրել մեր ամբողջական սրբազան պատմության  տարբեր շրջանները՝ բաժանելով Հայաստանը պատմականի եւ իրականի։

Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։

Դու գնալու ես եւ վերջ, Նիկոլ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031