Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի ՔՊ-ական համայնքապետը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից. Civilnet

Հուլիս 09,2024 14:23 Share

Civilnet. Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից։ Այս տարի «Սափեյան եղբայրներ»-ի հետ արդեն կնքվել են 6,6 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Թալին համայնքում` Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում։ Ընտանիքի անդամների հետ գնման պայմանագրերի կնքման փաստերով նախկինում վարույթ էր հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ), բայց սա հիմք չի հանդիսացել հետագայում նման պայմանագրերի կնքումը բացառելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել