Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեհասկում շունը գզել է 5 հոգու, 5-ամյա երեխայի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են Գյումրու hիվանդանոց

Հուլիս 16,2024 18:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։

Նրանց մեջ կա նաև 5-ամյա երեխա և մեկ կին։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց  Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, 5 տարեկան երեխայի վիճակը ծանր է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։

1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են դաստակի և ձախ նախաբազկի շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր, 1999 թ․-ին ծնված Բ․Ռ․-ի մոտ դաստակի չորս մատի ափային մակերեսում շան կծած պատառոտված վերք, 1968 թվականին ծնված Բ․ Ք․-ի մոտ  զույգ վերջույթների շան կծած սալջարդ վերքեր։

1982 թվականին ծնված կնոջ մոտ մարմնի տարբեր մասերում շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր կան։

Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: