Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է արել սոցհարթակներում, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առնչվող լուրերի տարածմանը:
Հայտարարության մեջ ասվում է. «Որոշ սոցիալական էջերում տարածվող լուսանկարների հետ կապված այն պնդումները, թե «Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը պատվի չի առնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին» չեն արտահայտում ճշմարտությունը»:
Բացի այդ, հայտարարության տեքստից պարզ է դարձել, որ նկարում երևացող զինվորականը, ով պատվի չի առել Էրդողանին, եղել է Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը:
Նշենք, որ վերջերս Թուրքիայի նախագահի մասնակցությամբ կայացած միջոցառումներից մեկի ժամանակ, Էրդողանին դիմավորելիս, բոլոր զինվորականները, բացի մեկից, ոտքի էին կանգնել և պատվի առել նախագահին:
Կարդացեք նաև
Պատվի չառած զինվորականի պահվածքը հայտնվել էր սոցցանցերի թուրքական տիրույթի օգտատերերի ուշադրության կենտրոնում, ովքեր էլ դեպքը վերագրել էին միջոցառմանը ներկա ողջ զինանձնակազմին՝ շեշտելով, որ թուրք զինվորականներն Էրդողանին այլևս պատվի չեն առնում:


















































