Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ու Մարգարիտիս Սխինասը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման շուրջ ջանքերի շարունակական ներդրման ուղղությունների վերաբերյալ հարցեր

Սեպտեմբեր 09,2024 23:55 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար:

Այս երկու որոշումները շատ ենք կարևորում: Հատկապես վերջինը մեր հասարակության կողմից բավական սպասված որոշում է: Իհարկե, շատ անելիքներ ունենք, սակայն կարևորը մեկնարկը տրված է: Շնորհակալություն վստահության համար»,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մարգարիտիս Սխինասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծապես կարևորում են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ազդարարումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր գործադրել հետագա քայլերն իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ ջանքերի շարունակական ներդրման ուղղությունների վերաբերյալ հարցեր:

Կողմերը երկուստեք կարևորել են առկա փոխգործակցությունը զարգացնելուն միտված քայլերի շարունակական բնույթն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ հայաստանյան կողմի նախաձեռնած բարեփոխումների իրականացման հետևողական խթանումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահն ընդգծել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը հարևանների հետ հարաբերությունները ինքնիշխանության, փոխվստահության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում:

ՀՀ նախագահի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30