Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա բառացի նշանակում է, որ Փարաքարի բոլոր փողոցներն ասֆալտապատել ենք, ինչը այդպես չէ»․ Փաշինյանն առաջարկեց տեղեկանքում փոփոխություն անել

Հոկտեմբեր 10,2024 11:44 Share

«Առաջարկում ենք մեկ միլիարդ 391 միլիոն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար 18 համայնքներում»,- ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին hարցը և ընդունեց որոշում։

Ըստ այդմ՝ սուբվենցիոն հատկացումներով կֆինանսավորվի Արագածոտնի մարզում 2 ծրագիր՝ 278 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 3 ծրագիր 102 միլիոն դրամ, Արմավիր՝ 4 ծրագիր՝ 249 միլիոն, Գեղարքունիք՝ 3 ծրագիր՝ 180 միլիոն դրամ, Կոտայք՝ 2 ծրագիր՝ 348 միլիոն դրամ, Շիրակ՝ 1 ծրագիր՝ 47 միլիոն դրամ, Սյունիք՝ 1 ծրագիր՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Տավուշ՝ 1 ծրագիր՝ 71 միլիոն դրան։ Գնել Սանոսյանը պարզաբանեց․ «Այս հատկացումները, որ իրականացնենք, բյուջեից 17 միլիարդ 52 միլիոն դրամ կլինի հատկացումը՝ կառավարության մասնաբաժինը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել կամ շարունակվում են կատարվել համայնքներում սուբվենցիոն հատկացումներով։ Հասնելով Փարաքար համայնքին՝ նա նշեց ասաց․ «Փարաքար համայնքի փողոցների ասֆալտապատում․ աշխատանքներն ավարտված են։ Տեղեկանքի մեջ ավելի լավ կլինի, որ նշվի, թե ինչ հատված է նորոգվել։ Հիմա բառացի նշանակում է, որ Փարաքարի բոլոր փողոցներն ասֆալտապատել ենք, ինչը այդպես չէ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031