Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահներն արձագանքել են Instagram-ով Լոս Անջելեսից հնչած բռնության կոչերին

Նոյեմբեր 06,2026 10:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահների՝ հոկտեմբերի 27-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում մայիսի 12-ին «Ինստագրամ» սոցիալական կայքում հրապարակված հղման ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինստագրամյան օգտատեր Akop Torosian-ը, որը համացանցից վերցված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում հաշվառում չունեցող և Լոս Անջելեսում ապրող Հակոբ Թորոսյանն է, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ ուղիղ եթերով արել է անպարկեշտ արտահայտություններ, հայհոյել է, բռնության կոչեր է հնչեցրել.

«Արա ոնց էղավ, որ մի հատ գեղացի … … տղա, էկավ խաբեց … խոսքի էդ լավ տղերքի ախպերները կամ լավ տղերքի հերերը կամ էդ լավ տղերքի հայաթը ոչ մեկ չկա, որ ասի այ բ… տղա, արի մի հատ քո էրեխուն մորթենք, տենանք ոնց ես քեզի զգում … հելնում ա փողոցները, բիսետկեքը ֆռում, մի լավ տղա չկա՞ մի բան անի»:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել