Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հայատյացությունը, ատելության խոսքի տարածումն արվում է պետականահեն հիմքով»․ Անահիտ Մանասյան

Դեկտեմբեր 12,2024 15:55 Share

«Ատելության խոսքն ու ատելության հանցագործությունները շատ հաճախ հանգեցնում են ցեղասպան գործողությունների»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ ահազանգեց ՀՀ Մարդու իրավունքների պաշպան Անահիտ Մանասյանը։

Նա հավելեց․ «Այս համատեքստում խոսում ենք երկու տարբեր դրսևորումների մասին, երբ ատելության խոսքը տարածվում է պետական հիմքով։ Սա ներառում է ատելության խոսք՝ էթնիկ հիմքով պայմանավորված։ Սա վտանգավոր երևույթ է։ Պետք է պետություններն իրենց ջանքերը համատեղեն ու պայքարեն այս երևույթի դեմ։ Պետությունները պետք է ունենան համապատասխան մեխանիզմներ կանխարգելելու այս երևույթը»։

Խոսելով Ադրբեջանում հայատյացության տարածման մասին՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց․ «Հայատյացությունն իրականացվում է Ադրբեջանի պետության կողմից։ Այդ երկրում սա պետականահեն հիմքով է արվում։ Այստեղ մենք տեսնում ենք օրինակ` տարբեր ուղերձներ, ելույթներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք բացեիբաց ատելության խոսք են։ Սա վտանգավոր է։ Սա մտահոգիչ է ոչ միայն ՀՀ-ի, այլև ողջ տարածաշրջանի համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031