Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան օրինակներ, որոնք ցույց են տալիս՝ ռուսական ուժերն իրականացրել են ցեղասպանական կամ ցեղասպանության նման գործողություններ՝ մասնավորապես Ուկրաինայի երեխաների ռուսաֆիկացումը»․ Լատվիայի նախկին նախագահ

Դեկտեմբեր 12,2024 13:38 Share

«Այն գործիչները, որոնք օգտագործում են ցեղասպանական ռազմավարություն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ հայտարարեց Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լևիտսը։

Նա փաստեց՝ ցեղասպանական հանցագործությունների կանխումը շատ կարևոր գործառույթ է միջազգային համայնքի համար․ «Միջազգային դատարանի առկայությունը՝ որպես միջազգային մարմնի առկայություն շատ կարևոր է հիշեցնելու համար, որ աշխարհը հետևում է, և պատիժը հնարավոր է։ Միջազգային իրավունքն այսօր առերեսվում է որոշակի խնդիրների՝ քաղաքական նկատառումները և որոշ այլ գործոններ։ Օրինակ՝ ՌԴ պատերազմը Ուկրաինայի դեմ, որը նույնպես մեծ փորձություն է միջազգային իրավական դատարանի համար։ Կան օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ ռուսական ուժերն իրականացրել են ցեղասպանական կամ ցեղասպանության նման գործողություններ՝ մասնավորապես Ուկրաինայի երեխաների ռուսաֆիկացումը, ատելության խոսքը, այլ ատելության գործողություններ, որոնք վերաբերում են ուկրաինական ինքնության ոչնչացմանը։ Պետք է ստեղծել հատուկ տրիբունալ և պետք է ցույց տալ՝ այն մարդիկ, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների համար, պետք է ենթարկվեն միջազգային դատարանի պատասխանատվությանը»։

Լատվիայի Հանրապետության նախկին նախագահը վստահեցրեց՝ ցեղասպանության կանխարգելումն ամենակարևոր գործիքներից մեկն է․ «Միջազգային իրավունքը կարևոր գործիք է պայքարի համար։ Միջազգային դատարանների և տրիբունալների հաջողությունները ցույց են տալիս, որ միջազգային արդարադատությունը հնարավոր է անգամ այն դեպքում, երբ դեռ այն ոչ կատարյալ է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031