Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել խոշոր չափի գումար. Shamshyan.com

Դեկտեմբեր 12,2024 18:18 Share

Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 7-ի ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը, մուտք գործել ներս և տանից գողացել 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլ. դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Հ․-ն աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում՝ որպես դասախոս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել