Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահը «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակը

Դեկտեմբեր 17,2024 16:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։

ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

«Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Մոլդովայում՝ նպատակ ունենալով պայքարել ռազմավարական կոռուպցիայի և ապօրինի քաղաքական ֆինանսավորման դեմ։ Այն խթանելու է տարածաշրջանային համագործակցությունը, նպաստելու է պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, բարելավելու է ռիսկերի վերլուծության ու կարգավորման համակարգերը: Ծրագիրն ուղղված է նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների կարողությունների կատարելագործմանը՝ ապատեղեկատվությանը դիմակայելու և կոռուպցիայից բխող տեղեկատվական մանիպուլյացիաները հաղթահարելու նպատակով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: