Լրահոս
Օրվա լրահոսը

Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հրշեջներն այնտեղ տղամարդու դի են հայտնաբերել․ Shamshyan.com

Հունվար 01,2025 17:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում։

Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ ։Հրշեջներն էլ, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաեւ ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: