Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միանալու է Իսլամական Պետության կազմաքանդման գլոբալ դաշինքին

Հունվար 14,2025 22:55 Share

Ամերիկյան և հայկական զույգ դրոշների առջև տեղական ժամանակով 13:20-ին Վաշինգտոնում մեկնարկեց Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։

Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրում էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայկական կողմից՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ստորագրմանը նախորդած ելույթներում դիվանագետներ Բլինքենն ու Միրզոյանը տեղեկացրին, որ Հայաստանը միանալու է Իսլամական Պետության կազմաքանդման գլոբալ դաշինքնին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել