Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար». համաժողովի նպատակն էր երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ

Փետրվար 25,2025 18:27 Share

«Ապառաժ». Փետրվարի 25-ին կայացել է «Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ» խորագրով համաժողովը:

ՀԲԸՄ ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների շուրջ, որի արդյունքում առաջարկների զեկույց է կազմվելու:

Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ համաժողովի ավարտին կազմված առաջարկություների զեկույցն ուղարկվելու է բոլոր պատկան մարմիններին, դոնոր կազմակերպութուններին, որպեսզի հետագա ծրագրերում նկատի ունենան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել