Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանավորվածություններն ամենևին չեն չեղարկվել։ Հաշվի առեք, որ ամբողջ ադմինիստրացիան է փոխվել»․ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ից սահմանային հարցերով խմբի այցի ձգձգման մասին

Մարտ 03,2025 15:15 Share

«Քննարկում ենք, ժամկետների հարցում հաշվի առեք, որ ամբողջ ադմինիստրացիա է փոխվել»,-լրագրողների հիշեցմանը՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն կար, որ պետք է սահմանային հարցերով ամերիկյան խումբ այցելեր ՀՀ և հարցին՝ ինչո՞ւ մինչև այժմ այդ խումբը չի եկել, քանի որ նշվում էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելեն, մինչդեռ ամիսը լրացավ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է չեղարկվել են պայմանավորվածությունները, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Պայմանավորվածություններն ամենևին չեն չեղարկվել։ Հաշվի առեք, որ ամբողջ ադմինիստրացիան է փոխվել»։

Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ կա նաև Իրանի հետ համաձայնություն բոլոր հարցերով։ Ամեն ինչ իր հունով ընթանում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31