Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ

Մարտ 03,2025 17:11 Share

Ermenihaber. Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեքայն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Իրան հարաբերություններին:

Նա, պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ:

Երկու կողմի հաջողությունն էլ տարակարծությունների կառավարումն է բավականին խելամիտ կերպով։ Ուշագրավ է, որ երկու կողմերն էլ սա անում են՝ լավ հարաբերությունները չփչացնելով:

Միևնույն ժամանակ մեր լսած խոսքերը կառուցողական չէին և պետք էր, որ Իրանը շատ հստակ հայտարարեր իր դիրքորոշման մասին»:

Հիշեցնենք, որ Ֆիդանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):

«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,-հայտարարել էր նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31