Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ․ Արփինե Սարգսյան

Մարտ 08,2025 11:50

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Մեր երկրում հասարակական ու քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, կանանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ ևս։ Եվ սա կանանց ներուժի լիարժեք կիրառման հնարավորությունների ընդլայնման մասին է խոսում։

Կանանց և տղամարդկանց կոլեկտիվ ինտելեկտի ներկայացվածությունը թիմում և ղեկավար պաշտոններում բերում է ավելի ստեղծագործ մտքի, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանն ու լուծումների ամբողջականությանը, ավելի բարձր կարգապահության, խնդիրների վրա կենտրոնացումից դեպի խնդիրների լուծման մոտեցումների ձևավորման, և սա վստահաբար երաշխավորելու է առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ կարևորելով նրանց դերը պետության հանրային անվտանգության ապահովման բարդ և պատասխանատու գործում։ Սիրելի՛ ծառայողներ, աշխատողներ, դուք ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ ստեղծելու և արարելու անսպառ եռանդ, սեր ու ջերմություն։

Արփինե ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31