Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք մեր ֆուտբոլը քանդում եք․ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս․ Արաս Օզբիլիս

Մարտ 24,2025 14:10 Share

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների մեջ։ Այս մասին Օզբիլիսը հայտնել է տեսաուղերձի միջոցով։

«Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Ընտրությունների ժամանակ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս։ Բոլորին էլ պարզ է` դուք ֆուտբոլից ու ֆուտբոլի խաղից չեք հասկանում, բայց դուք մենեջերի հմտություններին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, ֆինանսական, իրավական մասերով։ Ամենավատն այն է, որ հույսն ու հավատը մարում է»,– տեսաուղերձում ասել է ֆուտբոլիստը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել