Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի». 3 դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է լրագրողին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել

Ապրիլ 04,2025 11:48 Share

Լրագրող Վահե Մակարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել

Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։

Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու Մեդիահաբի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։

Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ՝ պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի:

Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։

Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց Մեդիահաբին է պարտվել վերջերս, որոշներով էլ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։

Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում։

Այսքանը՝ առավոտ բարի լույսով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930