Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Սպասում ենք հայկական պատվիրակությանը հոբելյանական միջոցառումներին Մոսկվայում․ ՌԴ դեսպանության խորհրդական

Ապրիլ 19,2025 15:29 Share

«Ցավոք, տեսնում ենք՝ աշխարհի տարբեր ռեգիոններում նացիստական գաղափարախոսությունը գլուխ է բարձրացնում»,-ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։

Նա ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կողմից ողջույններ փոխանցեց կազմակերպիչներին և շնորհակալություն հայտնեց․ «Հոբելյանական տարի է․ շատ միջոցառումներ են նախատեսված։ Սպասում ենք հայկական պատվիրակությանը հոբելյանական միջոցառումներում ՌԴ-ում՝ Մոսկվայում։ Հույս ունենք, որ այստեղ էլ շատ քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն այս իրադարձությանը, կմասնակցեն հոբելյանական միջոցառումներին նաև Հայաստանում։ Սա մեր ընդհանուր, միասնական հաղթանակն է։ Անվիճելի է հայ ժողովրդի ավանդը այս հաղթանակում։ Այս հաղթանակն ապացուցում է, որ միասնական ուժերով մեր ժողովուրդները կարող են մեծ սխրանքներ գործել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել